Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.

Հայտնի է, թե երբ ուժի մեջ կմտնեն ծանրամարտի նոր քաշային կարգերը

218
Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 16:25
Հայտնի է, թե երբ ուժի մեջ կմտնեն ծանրամարտի նոր քաշային կարգերը

Հուլիսի 5-ին Տաշքենդում կայացած Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի համագումարի ընթացքում հաստատվել են ծանրամարտի նոր քաշային կարգերը։ Այսօր հայտնի է դարձել, թե երբ են դրանք մտնելու ուժի մեջ։ Այսպիսով, նոր քաշային կարգերով ծանրորդները մրցահարթակ դուրս կգան նոյեմբերի 1-ից։ Այսինքն նոր քաշային կարգերն առաջին անգամ կկիրառվեն մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Մինչ այդ տեղի ունենալիք բոլոր մրցաշարերում կգործեն հին քաշային կարգերը։