Թրամփը հետ է վերցրել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի «չմիջամտելու» մասին իր խոսքերը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է ամերիկյան հատուկ ծառայություններին և կարծում է, որ Ռուսաստանը միջամտել է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Երկուշաբթի Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավատում է, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին, ասել է. «Նախագահ Պուտինն ասում է, որ Ռուսաստանը չի միջամտել: Չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչո՞ւ դա կարող էր լինել Ռուսաստանը»: Դրանից մեկ օր անց Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրականում նկատի ուներ այն, որ չկան պատճառներ ենթադրելու, որ Մոսկվան չի միջամտել: «Իմ խոսքը պետք է լիներ այսպես. «Չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչո՞ւ դա չէր կարող լինել Ռուսաստանը»»,- ասել է Թրամփը: Թրամփը նաև խոստացել է կանխել գալիք ընտրություններում նման միջամտությունը: Ավելի վաղ Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների համար Թրամփը խիստ քննադատության էր արժանացել ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցության անդամների կողմից: «Դա խայտառակություն է»,- ասել էին ամերիկացի քաղաքական գործիչները: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
