«Չեմ շփվել իր հետ, ծանոթ չեմ». Դավիթ Խաժակյանը` Հայկ Մարությանի հնարավոր թեկնածության մասին
«Դաշինքո՞վ եք մասնակցելու սեպտեմբերին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, թե՞ առանձին»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ արձագանքելով այս հարցին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է. «Կա հանրության սպասում, որ դաշինքը լինի միասնական և ցանկանում եմ, որ դրանք արդարացվեն՝ անկախ ուժերի միջև եղած հարաբերակցությունից: Կարծում եմ՝ խմբակցության մեկ տարվա աշխատանքի արդյունքն իր դրական ազդեցությունը կբերի ընտրությունների ժամանակ և առանձին, և միասին մասնակցելու դեպքում»: Հարցին՝ Կարգին Հայկոն քաղաքապետի ինչպիսի՞ թեկնածու է, Խաժակյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ շփվել իր հետ, ծանոթ չեմ: Նրա գործունեությունն այլ դաշտում է, բայց, իհարկե, դա դեռևս չի նշանակում, որ կարող է արդյունավետ կառավարիչ չլինել: Կրկնում եմ՝ ծանոթ չեմ»: Հիշեցնենք՝ Հայկ Մարությանի հնարավոր թեկնածության վերաբերյալ MAMUL.am-ը հարցում էր անցկացրել: Հարցվածների 50%-ը կողմ էր, որ Հայկ Մարությանը դառնա Երևանի քաղաքապետ, 40%-ը դեմ, 10%-ի համար էլ միևնույն էր: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54