Թեթև աթլետիկա. Արամայիս Սարգսյանը 4-րդն է երիտասարդների աշխարհի առաջնությունում
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած մինչև 20 տարեկանների աթլետիկայի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 2 աթլետ՝ արագավազորդուհի Գայանե Չիլոյանը (ք. Երևան) և եռացատկորդ Արամայիս Սարգսյանը (ք. Կապան): Առավել հաջող է հանդես եկել Արամայիս Սարգսյանը՝ որակավորման փուլում արձանագրելով անձնական նոր ռեկորդ՝ 15 մ 94 սմ և 23 մասնակիցների շարքում գրավելով 4-րդ տեղը, որն էլ նրան եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիր է պարգևել: Հաջորդ օրը եռացատկի մրցման եզրափակիչ փուլի 12 մասնակիցների պայքարում 3-ական փորձերից հետո ի հայտ են եկել այն 8 ուժեղագույնները, որոնք ևս 3 փորձ կատարելու և մեդալները վիճարկելու իրավունք են ստացել: 3-րդ փորձի ժամանակ Արամայիս Սարգսյանը գրանցել է 15 մ 89 սմ արդյունքը և վճռորոշ փուլում 8 ուժեղագույնների շարքում պայքարը մրցանակային տեղերի համար շարունակելու իրավունք վաստակել: Վերջնական արդյունքում 15 մ 89 սմ արդյունքով Արամայիս Սարգսյանը գրավել է 4-րդ հորիզոնականը: |
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
99Երեկ, 10:18«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիր
133812.05.2024, 23:48Սամբիստ Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
159711.05.2024, 20:36Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
175210.05.2024, 20:30Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
144405.05.2024, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
16729.04.2024, 13:36