Սասուն Միքայելյանը՝ սահմանային իրավիճակի ու Լևոն Երանոսյանի հետ հանդիպման մասին
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նշել է, որ ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել, ուստի անհրաժեշտ է զգոն լինել. «Մենք միշտ՝ ամեն ժամ, ամեն վայրկյան, պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ինչ որ կատարվում է սահմանին՝ վտանգավոր է: Ես, այո, համարում եմ, որ կարող է պատերազմ սկսվել: Բայց, ինչ-որ տեղ ադրբեջանցիները վախենում են մեր համախմբվածությունից: Լավ գիտակցում են, որ եթե համախմբվենք՝ հաղթանակ ենք տանելու»,- կարծիք է հայտնել պատգամավորը: Ս. Միքայելյանը խոսել է նաև ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի մասին՝ նշելով, որ վերջինը փորձել է հանդիպել իրեն, որպեսզի ներողություն խնդրի: «Մի անգամ փորձել է, բայց չստացվեց: Նույն բախտին արժանացավ: Ուզեցել է, որ հաշտվենք, բայց ես չեմ ուզել»,- ասել է պատգամավորը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման օրը Երանոսյանի և Միքայելյանի միջև վեճ էր տեղի ունեցել: Երկու կողմից հայհոյանք էր հնչել, որից հետո Միքայելյանը ջրի շիշը նետել էր նրա վրա: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36