Սերժ Սարգսյանը ցանկանում է ԱԱԾ ընդունելությունների տունն իրենով անել. Փաշինյանը դեմ է
Սերժ Սարգսյանի տան հարցը չի լուծվում, գրում է Armtimes.com-ը: Կառավարական ամառանոցում իր 10 տարվա ծառայողական շքեղ առանձնատնից հրաժարվելուց հետո, Սերժ Սարգսյանը ցանկանում է պետությունից մեկ այլ շքեղ շինություն իրենով անել: Ոչ ավել, ոչ պակաս Սերժ Սարգսյանն աչք է դրել Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տան վրա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Սակայն Աղաջանյանի փոխանցմամբ՝ կառավարությունը չի պատրաստվում բավարարել Սերժ Սարգսյանի այս ցանկությունը:«Քննարկվում էր ԱԱԾ ընդունելությունների տան տարբերակը, որը չընդունվեց մեր կողմից: Վարչապետը չընդունեց այդ տարբերակը եւ առհասարակ նպատակահարմար չգտանք: Նպատակահարմար չգտանք տալ, քանի որ համեմատած նախորդ երկու նախագահներին տրամադրված գույքի, սա շատ մեծ էր»,- ասաց աշխատակազմի ղեկավարը: Սրան զուգահեռ էլ կառավարությունն է Սերժ Սարգսյանին առանձնատուն առաջարկել: Սակայն տունը նրա սրտով չի եղել: «Առաջարկել ենք տուն, որը գտնվում էր ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ, որը մասնավոր էր եւ պետք է գնեինք: Մեր կողմից մի քանի այլ տարբերակներ էլ են առաջարկվել, բայց Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները մեզ տեղեկացրեցին, որ մեր առաջարկած տարբերակներում անվտանգությունն ապահովելն այդ պայմաններում գրեթե հնարավոր չէ: Այդ պատճառով փոքր-ինչ այս գործընթացքը հետաձգվեց»,- պարզաբանեց Էդուարդ Աղաջանյանը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36