Ծանրամարտ. Ռաֆիկ Հարությունյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
596
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 19:55
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 3 ծանրորդ։ Այսօր պայքարի մեջ մտավ 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը։ Մեր ծանրորդը, պոկելով 145 կգ և հրելով 179 կգ, երկամարտի 324 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում մեր ծանրորդը, հաջող կատարելով 2 մոտեցում, 4-րդն էր, իսկ հրում վարժությունում, հաջող կատարելով 2 մոտեցում՝ 2-րդը։ Այս քաշային կարգի հաղթող դարձավ Լատվիայի ներկայացուցիչ Սուհարես Ռիտվարսը՝ երկամարտի 336 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Իրանը ներկայացնող Սոլթանի Հոսեյնին՝ երկամարտի 326 կգ արդյունքով։ |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
105Երեկ, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15529.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17928.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17924.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14021.04.2024, 16:06