Ստեփանակերտում կայացել է սպորտային պարերի միջազգային մրցույթ-փառատոն
![]() Հուլիսի 1-ից 2-ը «Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի» և Արցախի «Պարի և սպորտային պարերի միություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով, Ստեփանակերտում տեղի է ունեցել սպորտային պարերի երկրորդ միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակներում կայացել է «Ստեփանակերտի գավաթ» բաց առաջնությունը: Ստեփանակերտում երկրորդ անգամ անցկացվող սպորտային պարերի փառատոնին մասնակցելու Արցախ է ժամանել մոտ 500 մասնակից՝ Ռուսաստանից (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ), Ուկրաինայից (Կիև), Մոլդովայից (Քիշնև), Լեհաստանից (Լյուբլին), ԱՄՆ-ից (Գլենդել), Պարսկաստանից (Թեհրան), Հայաստանից (Երևան, Գյումրի, Արմավիր, Էջմիածին) ու Արցախից (Ստեփանակերտ): Փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հուլիսի 1-ին կայացել է բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը՝1 մլն 200 հազար ՀՀ դրամը, փոխանցվել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին: Հուլիսի 2-ին մրցույթը շարունակվել է Ստեփանակերտի N 6 դպրոցում, իսկ երեկոյան տեղի է ունեցել մրցանակաբաշխությունն ու փակման հանդիսավոր արարողությունը: Հուլիսի 3-ին ԿԳՍ նախարարը հյուրընկալել է փառատոնի շրջանակներում Արցախ ժամանած միջազգային կարգի վարպետներ Օքսանա Սեմյոնովային (Մոլդովա), Սերգեյ Կոբիլկինին (Լեհաստան), Օլեգ Դաշկևիչին (Ռուսաստան), Օլեգ Կուդինովին (Ռուսաստան), Իգոր Մաշինին (Ուկրաինա), Լարիսա Մաշինային (Ուկրաինա) ու Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանին: ![]() ![]() ![]() ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54




