«Չէի ասի, որ Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ». Զոհրաբ Մնացականյան
Առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի, կարգավորումը բնական, կայուն և տևական չի լինելու: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Արամ Աբրահամյան։ Եկեք սկսենք ղարաբաղյան խնդրից։ Բեռլինում հունիսի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Դուք ասացիք, որ հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ և մնայուն խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն։ Նախ՝ Արցախը հիմնակա՞ն կողմն է, կա՞ն նաև ոչ հիմնական կողմեր։ Զոհրաբ Մնացականյան։ Գիտեք, այն, ինչ որ ասվել է, որևէ նոր բան չի ասվել, և դա արտահայտված է նաև Կառավարության ծրագրում և դա եղել է մեր ընկալումն այս ամբողջ շրջանում։ Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները և հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է։ Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Մեզ համար հարցը եղել և մնում է նույնը․ 150 000 մարդկանց, որոնք ունեն իրենց անունները, իրենց ընտանիքները, իրենց տները, իրենց ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխավորման մասին է։ Սա է եղել միշտ հարցը։ Հիմնական կո՞ղմ է․ իհարկե, հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994թ.: Սա իրողություն է, որը միշտ եղել է։ Արամ Աբրահամյան։ Հետևաբար, կարելի՞ է ասել՝ Հայաստանը հակամարտության ոչ հիմնական կողմ է։ Զոհրաբ Մնացականյան։ Հայաստանը եղել է բանակցող կողմ և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը։ Սա էլ է սկզբունք, որը հստակորեն դրված է նաև Կառավարության ծրագրի մեջ, և Հայաստանն իր այդ գործառույթը հստակորեն կատարել է, շարունակում է կատարել և մնում է հավատարիմ այդ գործառույթը կատարելու հարցում։ Արամ Աբրահամյան։ Հակամարտությունը տեղի է ունենում Արցախի և Ադրբեջանի միջև, հետևաբար, ի վերջո, պետք է պայմանավորվեն Արցախի և Ադրբեջանի ղեկավարները։ Զոհրաբ Մնացականյան։ Ի վերջո, առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում։ Արամ Աբրահամյան։ 20 տարուց ավելի մեր դիվանագիտությունը մոտավորապես նույնն է ասում է, ինչպես որ նշեցիք։ Ինչու, այնուամենայնիվ, Ղարաբաղի ձայնը լսելի չէ և, էլ չեմ ասում, որոշիչ չէ։ Զոհրաբ Մնացականյան։ Չէի ասի, որ Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ։ Ղարաբաղը և համանախագահողների կողմից, և մեր կողմից հստակորեն ներգրավված է և տեղյակ է գործընթացի էության, բովանդակության և ուղիների մասին, և ճանապարհների մասին, որոնք բանակցային սեղանի վրա են։ |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36