ՀՀ նախագահը դատարանների նախագահներ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 11-ի ԲԴԽ-15-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գագիկ Հովհաննիսյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արման Կուրեխյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Հրամանագրում, մասնավորապես, նշված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի ԲԴԽ-16-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36