Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Ռաֆաէլ Մարկեսն ավարտեց մարզական կարիերան

236
Չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ., 03:10
Ռաֆաէլ Մարկեսն ավարտեց մարզական կարիերան

Մեքսիկայի ազգային հավաքականի ավագ Ռաֆաէլ Մարկեսը, ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում Բրազիլիայի հավաքականից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո, հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Մտադիր եմ վայելել ազատ ժամանակս, քանի որ 22 տարի անդադար զբաղվել եմ ֆուտբոլով: Հիմա ավարտում եմ մարզական կարիերաս, բայց ապագաս կապում եմ ֆուտբոլի հետ»,- նշել է նա։