Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
![]() Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հուլիս ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 12-րդն է։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը։ Հուլիսի դասակարգման աղյուսակ՝ 1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2842 միավոր 3. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2801 միավոր 4․ Դին Լիրեն (Չինաստան)՝ 2797 միավոր 5․ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2792 միավոր 6․ Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2782 միավոր
7. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2780 միավոր 8. Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2779 միավոր 9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2777 միավոր 10. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2773 միավոր 11․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2768 միավոր 12․ Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2767 միավոր 59․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2680 միավոր 70․ Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2670 միավոր 98․ Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)՝ 2655 միավոր Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 51-րդն է՝ 2412 միավորով, իսկ Լիլիթը 68-րդը՝ 2392 միավորով։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
