Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ-ում կասեցվել է անօրինական ներգաղթյալների երեխաների բաժանումն իրենց ընտանիքներից

4225
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 15:05
ԱՄՆ-ում կասեցվել է անօրինական ներգաղթյալների երեխաների բաժանումն իրենց ընտանիքներից

ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Հարավային շրջանային դատարանը կասեցրել է անօրինական ներգաղթյալների երեխաների բաժանումն իրենց ընտանիքներից, հաղորդում է CNN-ը:

Որոշման համաձայն՝ ԱՄՆ-ի միգրացիոն ծառայության աշխատակիցները պետք է դադարեցնեն Միացյալ Նահանգների սահմանին անօրինական ներգաղթյալների երեխաների բաժանումն իրենց ընտանիքներից: Միգրացիոն ծառայությունը պարտավոր է նաև ծնողներին վերադարձնել ԱՄՆ-ի տարածքում ձերբակալված բոլոր երեխաներին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ միգրացիոն քաղաքականության պատճառով ԱՄՆ-ի 17 նահանգ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց է ներկայացրել: