«Դանիայի դեմ խաղում հաղթելու բոլոր հնարավորություններն ունենք». Արագադ Աբրամյան
Երեկ Լիբանանի Բեյրութ քաղաքում ավարտվեց SSS միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականի խաղացող Արագադ Աբրամյանը, ով նաև ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղարկող, կիսվել է տպավորություններով։ «Երեկ մենք միասնական խաղ խաղացինք, դրա համար կարողացանք հասնել դրական արդյունքի և պետք է շարունակենք խաղալ նույն կերպ: Քաթարին մենք պարտվեցինք, հենց այն պատճառով, որ չէինք խաղում թիմային խաղ և չէինք խաղում ամբողջ ուժով: Բայց դա դաս եղավ և նման պարտությունները պետք են հետագայում դասեր քաղելու և սխալների վրա սովորելու համար։ Մենք նաև ընկերական հանդիպում ունենք վաղը ՝ հունիսի 25-ին. ժամը՝ 17:00-ին «Նուհադ Նաուֆալ» մարզադահլիճում Սիրիայի ազգային հավաքականի հետ, և հույս ունենք, որ հայ երկրպագուները կլինեն այնտեղ: Այս մրցաշարը մեզ շատ օգնեց պատրաստվելու հունիսի 28-ին Կոպենհագենում կայանալիք Եվրո-2021-ի նախընտրական փուլի Դանիա - Հայաստան հանդիպմանը: Դանիայի դեմ խաղում հաղթելու բոլոր հնարավորություններն ունենք»: |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
105Երեկ, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15529.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17928.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17924.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14021.04.2024, 16:06