Դանիլո Սեկուլիչը՝ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ
![]() Չեմպիոնների լիգայում շոտլանդական «Սելթիկ»-ի հետ հակամարտությանը պատրաստվող «Ալաշկերտ»-ը երրորդ ձեռքբերումն է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմի կազմն է համալրել սերբ կենտրոնական կիսապաշտպան Դանիլո Սեկուլիչը, ով «Ալաշկերտ» է տեղափոխվել հունգարական առաջատար ակումբներից «Դեբրեցեն»-ից: 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի ուժեղագույն ակումբներից մեկում՝ «Վոյվոդինա»-ում, խաղացել է նաև «Պրոլետեր»-ում, «Վոժդովաց»-ում, «Հայդուկ»-ում: Սեկուլիչն ավելի քան 100 հանդիպում է անցկացրել Սերբիայի Սուպերլիգայում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: 2015/2016 մրցաշրջանում սերբ կիսապաշտպանը 8 հանդիպում է անցկացրել «Վոյվոդինա»-ի կազմում Եվրոպայի լիգայում՝ մասնակցելով նաև իտալական «Սամպդորիա»-ի և Պլզենի «Վիկտորիա»-ի դեմ խաղերին: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
