«Անհիմն ինքնավստահությունը կործանեց ժուլիկ պախանին». Երջանիկ Աբգարյան
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհիմն ինքնավստահությունը կործանեց ժուլիկ պախանին: Ժողովրդի հաղթանակից հետո էլ «հերոս» մանվելը չհասկացավ, որ երկիրը փոխվելու է, որ այդ պարագայում ինքը որևէ ձևով անմասն չի կարող մնալ դրանից: Գոնե սեռժիկի հրաժարականից հետո հայտարարեր, որ անցնում է ժողովրդի կողմը՝ նա սպասողական դիրք ընդունեց անսալով սեռժիկի և ՀՀԿ-ի վարդագույն հորդորներին: Ինքնապաստան կռազի շոֆերը չէր ենթադրում, որ իր վրա որևէ մեկը երբևէ կարող է ձայն ու ձեռք բարձրացնել: Սա մանվելի առաջին կոպիտ սխալն էր: Ինչի՞ց սկսվեց նրա անձեռնմխելիության գործնական կորուստը: Երկրում ընթացող պաշտոնանկությունների և հրաժարականների հեղեղից, ինչպես նաև այդպիսի պահանջներով ժողովրդական ելույթներից: Ալիքը հասավ մանվելի կողմից ճզմված էջմիանցիներին, որոնց մի ստվար մասը փողոց դուրս եկավ՝ պահանջելով մանվելի քաղաքապետ տղու հրաժարականը: Ահա այստեղ էր, որ ինքնավստահ մանվելը թույլ տվեց երկրորդ կոպիտ սխալը: Նա անհաղորդ մնաց այն իրողությանը, որ իր տղայի վրա ձեռք բարձրացնողներն առաջնահերթորեն իր վրա էին ձեռք բարձրացնում: Տղայի հրաժարականը փոքր տիրույթում էր և մանվելը կարող էր նրա պաշտոնը զոհաբերել, դրանով գոնե առժամանակ, ստվերում պահել չտես ու ագահ գեղցու իր անօրինական գործերն ու կուտակած հարստությունները: Ղոչի նման պոզերը տնկած նա դուրս եկավ ժողովրդի դեմ, իր լաքեյներին ու բարեկամներին ներքաշեց հակացույցերի մեջ: Սա դարձավ նրա վերջի սկիզբը: Ո՞ր պետությունը կհանդուրժի այն էլ եռակողմ (մանվելական, դոն պիպոյական և ժողովրդի) քաղաքացիական պատերազմի վտանգի օջախը: Եվ, ի պատիվ նոր իշխանության, այն ճիշտ ժամանակին կարողացավ միջամտել և կանխել այդ եռակողմ վտանգը»: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36