Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մեկնեց Բեյրութ
![]() Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնեց Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ: Հունիսի 25-ին մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի նաև Սիրիայի հավաքականի հետ: Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին, ժամը ՝ 18:00-ին (Երևանի ժամանակով ՝ 20:00) Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները՝ 1. Արագադ Աբրամյան Սևակ Կետենջյանը, Ալլան Հեսսը և Տոդդ Օ՛Բրեյնը հավաքականին կմիանան Լիբանանում, իսկ Լուկաս Ֆիշերն ու Անդրանիկ Չրաբաշը՝ հունիսի 26-ին Կոպենհագենում: Մեր պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
