«Ահա թե ինչպես է մի ողջ նախարարություն փորձում Ծառուկյանի տղային բանակից տարկետում տրամադրել». Ռուբեն Ալանակյան
Ծառուկյանի կոռուպցիոներ նախարարը Ահա թե ինչպես է մի ողջ նախարարություն փորձում Ծառուկյանի տղային բանակից տարկետում տրամադրել: 1) 2018 թվականի ապրիլի 12-ի կառավարության որոշման համաձայն, բազկամարտ (ձեռքի ուժ) սպորտաձևը ներառված չի եղել տարկետման ենթակա ոչ օլիմպիական սպորտաձևերի ցանկում: 2) Նույն թվականի մայիսի 28-ին Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը մասնակցել է բազկամարտի Եվրոպայի պատանեկան մրցաշարին և զբաղեցրել 3-րդ տեղը: 3) Երկու օր անց, մայիսի 30-ին, սպորտի նախարարությունը հանկարծ հասկացել է, որ բազկամարտը խիստ կարևոր սպորտաձև է և պետք է ներառվի տարկետման ենթակա սպորտաձևերի ցանկում: 4) Քանի որ Նվեր Ծառուկյանը 3-րդ տեղն է զբաղեցրած եղել, իսկ օրենքով սահմանված է եղել, որ երիտասարդական, ոչ օլիմպիական մրցաշարերի դեպքում միայն 1-2 տեղեր զբաղեցրած մարզիկներն են տարկետում ստանում, սպորտի նախարարությունը առաջարկել է, որ 1-2 տեղերի փոխարեն այսուհետ տարկետում ստանան 1-3 տեղերը: 5) Այսօր էլ արդեն առաջարկվեց նախագիծ, ըստ որի Նվեր Գագիկի Ծառուկյանին պետք է տրամադրվի տարկետում: Ինչպես Սահմանադրութունն էին հարմարեցրել Սերժին, հիմա էլ նախարարությունը բոլոր նախագծերը հարմարեցնում է մի անձի շահերին: Ես խոսքեր չունեմ, սա կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման կոպտագույն դրսևորում է: Երկրիս վարչապետը, ում անվերապահորեն վստահում և աջակցում եմ, այսօր հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարի անզիջում լինելու մասին: Լիահույս եմ, եմ որ այս նախագծերը կմերժվեն, կոռուպցիոներ նախարար Լևոն Վահրադյանը կարժանա համապատասխան վերաբերմունքի և անհրաժեշտության դեպքում կենթարկի քրեական պատասխանատվության: Կանգնած եմ վարչապետիս կողքին կոռուպցիայի դեմ պայքարի յուրաքանչյուր դրսևորման դեպքում: Աղբյուրը` Ռուբեն Ալանակյան («Ֆեյսբուք») |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24