«ՀՀԿ խմբակցությունը պետք է ողջ կազմով ԱԺ-ում ծնկաչոք ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից». Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀԿ պատգամավորական խմբակցությունը ողջ կազմով այսօր ԱԺ-ում պետք է ծնկաչոք ներողություն խնդրի բոլոր երեխաներից, որոնց թաթիկներով գրված նամակներն իրենց խմբակցության անդամը գողացել է զինվորներից, որոնք այդպես էլ չեն ստացել այդ այնքան սպասված, քաջալերող, աջակցող, սիրով լի նամակները: ՀՀԿ խմբակցությունը պետք է ողջ կազմով ԱԺ-ում ծնկաչոք ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից՝ իրենց խմբակցության անդամի անմարդկային վերաբերմունքի համար: Ունեք մարդ մնալու վերջին քայլը կատարելու, նաև մեր բոլորի մեջ Ձեր նկատմամբ գեթ մեկ կաթիլ մարդկայինը չվերացնելու համար: Դա բոլորիս է պետք. և Ձեզ, և մեզ է պետք՝ մեծից փոքրին է պետք: Եվ պահանջում եմ այդ քայլը կատարել՝ մենք բոլորս դեռ ապրելու ենք այս ամենով, բայց գոնե Ձեր կողմից մեղքի խոստովանությունը կօգնի թե Ձեզ, թե մեզ դառնությունը, վիրավորանքն ու ատելությունը հաղթահարած ապրենք: Քաջություն ունեցեք և կատարեք Ձեզ մնացած մարդկային այդ եզակի քայլը: Անխուսափելի իրավական պատասխանատվությունը չի տալու մարդկայինը պահպանելու այդքան անհրաժեշտը, անկախ նրանից ազատազրկված վիճակում, թե բանտից դուրս: Կարևորը հոգու ազատությունն է անմարդկայնությունից»: Աղբյուրը` Արթուր Սաքունց («Ֆեյսբուք») |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36