Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

ԱԱ-2018. Իսլանդիան սենսացիոն ոչ-ոքի խաղաց Արգենտինայի հետ (տեսանյութ)

303
Շաբաթ, 16 հունիսի, 2018 թ., 19:00
ԱԱ-2018. Իսլանդիան սենսացիոն ոչ-ոքի խաղաց Արգենտինայի հետ (տեսանյութ)

Մոսկվայի «Օտկրիտիյե Արենա» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի Արգենտինա - Իսլանդիա հանդիպումը: Թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 1։1 հաշվով։ Հանդիպման 19-րդ րոպեին արգենտինացիների կազմում խաղի հաշիվը բացեց Սերխիո Ագուերոն, սակայն 4 րոպե անց խաղի հաշիվը հավասարեցրեց Ալֆրեդ Ֆինգոբասոնը։ Հանդիպման 64-րդ րոպեին Լիոնել Մեսսին չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը և հաշվի մեջ առաջ անցնել։