Հայտնի են սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու չեմպիոնուհիները
![]() Հունիսի 11-ից 15-ը տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության ՀՀ մեծահասակների առաջնությունը: Ընդհանուր միավորներով Հայաստանի Հանրապետության տղամարդկանց բազմամարտում բացարձակ չեմպիոն է դարձել Արթուր Դավթյանը (84), որը լավագույն արդյունք է ցույց տվել նժույգթափեր (14,433), հենացատկ (13,683), պտտաձողի (13,233), զուգափայտերի վրա (13,866) և ազատ (13,733) վարժություններում: Օղակների վրա վարժությունում հաղթանակ է տարել Վահագն Դավթյանը (15,100): Աղջիկների մրցապայքարում ընդհանուր միավորների քանակով Հայաստանի Հանրապետության բացարձակ չեմպիոն է դարձել Աննա Գրիգորյանը (48,7), որը չեմպիոն է դարձել նաև ազատ վարժությունում (13,0): Հենացատկում հաղթել է Աննա Պետրոսյանը (12,75), զուգափայտերի վրա՝ Տաթև Սուքիասյանը (10,0), իսկ գերանի վրա՝ Ելենա Հայկազունին (11,2): |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
