Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Գորիսում անցկացվել է «Մասայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի առաջին միջոցառումը

346
Ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ., 11:40
Գորիսում անցկացվել է «Մասայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի առաջին միջոցառումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնում է նոր ծրագիր, որը կրում է «Մասայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին: Նախատեսվում է, որ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:

Հունիսի 13-ին Գորիսում կայացավ ծրագրի անդրանիկ միջոցառումը, որին մասնակցեցին հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի 20 ուսուցիչ և մոտ 200 երեխա: Անցկացվեցին տեսական և գործնական պարապմունքներ, որոնց համար ՀՖՖ տրամադրել էր մարզագույք:

Նախագծի շրջանակներում հաջորդ միջոցառումը նախատեսված է անցկացնել հունիսի վերջին Վայոց Ձորի մարզում: