ՀՖՖ-ն քվեարկեց «Միասնական հայտ»-ի օգտին
![]() Երեկ Մոսկվայում կայացած ՖԻՖԱ-ի գագաթնաժողովի ժամանակ ընտրվեց 2026 թվականի Աշխարհի առաջնության անցկացման վայրը: Նախապես հայտնի էր, որ հայտ ներկայացվել էր երկու թենկածուների կողմից՝ “ԱՄՆ – Կանադա - Մեքսիկա” միասնական հայտ և Մարոկկո: “Միասնական հայտը” հաղթեց 134/ 65 ձայների հարաբերակցությամբ: Այսիպիսով, առաջին անգամ Աշխարհի առաջնությունը կանցկացվի միաժամանակ 3 երկրում: Հայտի համանախագահները քվեարկության համար շնորհակալություն հայտնեցին բոլոր ազգային ֆեդերացիաներին և վստահություն հայտնեցին, որ ստուգատեսը կանցկավի ամենաբարձր մակարդակով: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նույնպես քվեարկեց “Միասնական” հայտի օգտին: Ինչպես նախապես տեղեկացրել էինք հայտի համանախագահ Սթիվ Ռիդի ղեկավարած պատվիրակությունը մայիսին Երևանում էր: ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում համանախագահ Ռիդը և իր գործընկերները ներկայացրեցին հյուսիսամերիկյան երկրների միասնական հայտի կարևորագույն կետերը, տվյալ միջոցառման անցկացման իրենց տեսլականը և պատկերացումները: Ներկայացված մոտեցումները համընկնում էին ՀՖՖ ղեկավարության պատկերացումների հետ: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և հյուսիս-ամերիկյան երկրներում առկա ծանրակշիռ հայկական սփյուռքի առկայությունը հանդիսացան տվյալ ընտրության գլխավոր դրդապատճառները: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
