«Բարդ և մարտահրավերներով լի 4 ամիս է սպասվում»․ Յուրա Մովսիսյանը վիրահատվել է
362
Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 11:10
![]() Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդեն»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է։ «Շատ շնորհակալ եմ բժիշկ Մանդելբաումին։ Իմ վիրահատությունը լավ է անցել և այսօրվանից սկսվում է վերականգնման ուղին։ Բարդ և մարտահրավերներով լի 4 ամիս է սպասվում, բայց ես ամեն ինչ կանեմ մինչև այդ 100 %-ով պատրաստ լինելու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին՝ լավ մաղթանքների և աղոթքների համար։ Մեծ շնորհակալություն ընտանիքիս և ընկերներից՝ միշտ կողքիս լինելու համար։ Իմ եղբայր Վազգենը վիրահատությունից 3 ժամ անց արդեն հորդորում էր սկսել վարժությունները։ Ես վերադառնալու եմ․․․»,- գրել է Մովսիսյանը՝ տեղադրելով որդու հետ լուսանկարը։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
