Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը
![]() Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու հունիսի 28-ին Դանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը: ԵԱ-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում՝ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 28-ին Կոպենհագենում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին: Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը. Պաշտպաններ ՝ 1. Արագադ Աբրամյան – «Ուրարտու» Հարձակվողներ ՝ 7. Արտյոմ Թավակալյան– «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ Կենտրոնականներ ՝ 14. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա Քրիստոֆեր Ջոնսը, Տոդդ Օ՛Բրեյնը և Ստիվեն Էնոքը համարվում են նատուրալիզացված խաղացողներ և նրանցից միայն մեկը կարող է ընդգրկվել հավաքականի վերջնական կազմում: Հավաքականին վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ Անդրեյ Կոնստանտինովը: Կարեն Չիվիչյանը չի միացել հավաքականին անձնական պատճառով: Հայաստանի հավաքականը նախընտրական փուլի Դանիա- Հայաստան խաղին կսկսի նախապատրասվել հունիսի 15-ից՝ հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»: Հունիսի 20-ին մեր ընտրանին կմեկնի Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ: Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին, ժամը ՝ 18:00-ին (Երևանի ժամանակով ՝ 20:00) Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
