Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Altibox Norway Chess». Արոնյանն ընթանում է 5-րդ հորիզոնականում

308
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 00:20
«Altibox Norway Chess». Արոնյանն ընթանում է 5-րդ հորիզոնականում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Altibox Norway Chess» շախմատային գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 8-րդ տուրում նախատեսվում էր Արոնյանի և Դին Լիրենի պարտիան, սակայն վերջինս հրաժարվել է մրցաշարին մասնակցելուց, ինչի պատճառով Արոնյանն այսօր հանգստանում էր։ Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝

Վիշվանաթան Անանդ - Ֆաբիանո Կարուանա՝ 0։1

Մագնուս Կարլսեն - Շախրիյար Մամեդյարով՝ 1/2։1/2

Հիկարու Նակամուրա - Սերգեյ Կարյակին՝ 1։0

Ուեսլի Սո - Մաքսիմ Վաշյե Լագրավ՝ 1/2։1/2


Մրցաշարային աղյուսակը՝ 8-րդ տուրից հետո

1․ Նակամուրա՝ 4 միավոր

2․ Կարլսեն՝ 4 միավոր

3․ Կարուանա՝ 4 միավոր

4․ Սո՝ 4 միավոր

5․ Արոնյան՝ 3,5 միավոր

6․ Անանդ՝ 3,5 միավոր

7․ Մամեդյարով՝ 3,5 միավոր

8․ Կարյակին՝ 3 միավոր

9․ Վաշյե Լագրավ՝ 2,5 միավոր