Գազի պայթյունից հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքի 15-րդ հարկում. տուժածի վիճակը ծանր է
Հունիսի 6-ին, ժամը 21:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 2-րդ շղթայի թիվ 33 շենքի 15-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է քաղաքացիների ուժերով: Պատշգամբում այրվել են պատուհանները (մոտ 2 քմ) և մեկ սեղան՝ մասամբ, կենցաղային իրեր, գազի բալոնի խողովակը (0,25 գմ), կոտրվել են պատուհանների ապակիները՝ մասամբ (մոտ 2 քմ): Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1984 թ.) դուրս են բերել բնակարանից, իջեցրել և մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Shamshyan.com-ի տվյալներով՝ հրդեհն առաջացել է գազի պայթյունից, տուժողը 38-ամյա Սոնա Խաչատրյանն է: |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
119Երեկ, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
114Երեկ, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
106Երեկ, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
104Երեկ, 10:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
138Երեկ, 00:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
30603.05.2024, 16:24