Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Altibox Norway Chess». Արոնյանը բարձրացավ 2-րդ հորիզոնական

262
Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 01:35
«Altibox Norway Chess». Արոնյանը բարձրացավ 2-րդ հորիզոնական

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Altibox Norway Chess» շախմատային գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ։ Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝

Ուեսլի Սո - Մագնուս Կարլսեն՝ 1։0

Վիշվանաթան Անանդ - Շախրիյար Մամեդյարով՝ 1/2։1/2

Հիկարու Նակամուրա - Մաքսիմ Վաշյե Լագրավ՝ 1/2։1/2


Մրցաշարային աղյուսակը՝ 5-րդ տուրից հետո

1․ Կարլսեն՝ 3,5 միավոր

2․ Արոնյան՝ 3 միավոր

3․ Սո՝ 3 միավոր

4․ Կարյակին՝ 2,5 միավոր

5․ Կարուանա՝ 2,5 միավոր

6․ Մամեդյարով՝ 2,5 միավոր

7․ Անանդ՝ 2,5 միավոր

8․ Նակամուրա՝ 2,5 միավոր

9․ Վաշյե Լագրավ՝ 2 միավոր