Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Բռնցքամարտ. Բաչկովը՝ «Գուբերնատորի գավաթ»-ի հաղթող, Մանասյանը՝ արծաթե մեդալակիր

296
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 17:20
Բռնցքամարտ. Բաչկովը՝ «Գուբերնատորի գավաթ»-ի հաղթող, Մանասյանը՝ արծաթե մեդալակիր

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի «Գուբերնատորի գավաթ» միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնող մարզիկներից երկուսը մեդալներ են նվաճել։ 64 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը դարձել է մրցաշարի հաղթող՝ եզրափակչում պարտության մատնելով ռուս բռնցքամարտիկին։ 2018 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին և գրավել 2-րդ տեղը։

Բացի Բաչկովից և Մանասյանից Սանկտ-Պետերբուրգում Հայաստանը ներկայացնում էին նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 60 կգ քաշային Ժորժիկ Մարությանը և 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը: Հայ բռնցքամարտիկները մրցաշարին մասնակցում էիմ մարզիչ Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ: