Երևանից Ստեփանակերտ՝ ոտաբոբիկ. գյումրեցի մարզիկը մտադիր է օգնել անօթևան ընտանիքներին
411
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 01:10
![]() Գյումրեցի մարզիկ Գագիկ Մուրադյանը մտադիր է օգնել Գյումրիի անօթևան ընտանիքներին՝ ուշադրություն գրավելով տնակների խնդրին։ Նա որոշել է ոտաբոբիկ Հայաստանից հասնել Արցախ՝ անցնելով 1300 կմ։ Նա նշել է, որ 1988-ի երկրաշարժից 30 տարի անց Գյումրիում դեռ 2983 տնակ կա: Գագիկ Մուրադյանն առաջարկում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի այս տարվա մարաթոնի հանգանակությունն ուղղել գյումրեցի անօթևան ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելուն: Այս պահանջով նա Երևանից Ստեփանակերտ ճանապարհը ոտաբոբիկ մտադիր է անցնել 33 օրում: Նշենք, որ 5 տարի առաջ Մուրադյանը ոտաբոբիկ բարձրացել է Արարատ լեռը, իսկ 1998-ին՝ երկրաշարժի 10-րդ տարելիցին, նա ոտաբոբիկ մոտ 400 կմ անցել է աղետի գոտու բնակավայրերով: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
