Ֆուտզալ. «Լեո»-ն երկրորդ հաղթանակը տոնեց
![]() «Լեո» թիմը տոնեց երկրորդ հաղթանակը Հաշվի տարբերությունը նվազեցնելու և մրցակցի նկատմամբ քանակական առավելություն ստանալու համար «Չարբախ» թիմը փոխարինեց դարպասապահին հինգերորդ խաղացողով, սակայն «Լեոն» կարողացավ ոչ միայն դիմակայել «Չարբախ» թիմի գործադրած մեծ ճնշմանը՝ այլև ևս երկու գոլ խփելով ըստ էության վերջնականապես որոշեց խաղի ելքը: Գրանցվեց 12-4 հաշիվը «Լեո» թիմի օգտին, և վերջինս լուրջ հայտ ներկայացրեց ընդհանուր դիմակայությունն իր օգտին ավարտելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է երրորդ տեղի համար «Շիրակ ՖԱ» և «Արմենիա Թրավել» զույգի դիմակայությանը՝ մայիսի 28-ին նշանակված հանդիպումը չկայացավ մասնակից թիմերի չներկայանալու պատճառով, ինչի համար երկու թիմերն էլ ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության: Հաշվի առնելով, որ «Շիրակ ՖԱ» թիմի՝ խաղին չներկայանալը երկրորդն էր ընթացիկ մրցաշրջանում, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի համաձայն թիմը հանվեց առաջնությունից, և արդյունքում «Արմենիա Թրավել» թիմը դարձավ մրցաշարի երրորդ մրցանակակիր: «Լեո» - «Չարբախ» դիմակայության երրորդ խաղը կկայանա հունիսի 2-ին, ժ. 19:00 «ՄԶՀՀԿ» ՊՈԱԿ-ում (նախկին ՄԻԿԱ մարզադահլիճ): |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
