Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Գաբրիել Սարգսյանը՝ Շարժայի կայծակնային մրցաշարի հաղթող

293
Չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ., 15:10
Գաբրիել Սարգսյանը՝ Շարժայի կայծակնային մրցաշարի հաղթող

ԱՄԷ Շարժա քաղաքում 23-րդ անգամ կայացավ կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցում էին 23 երկրների 131 շախմատիստ: Մրցաշարին հաջող հանդես եկավ և առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը: 7.5 միավորով երկրորդ տեղը գրավեց Ալեքսանդր Մոսկալենկոն, իսկ ԱՄԷ ուժեղագույ շախմատիստ Սալեմ Սալեհը 7 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: