Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ռոսեն Բարչովսկին Երևանում մարզչական սեմինար կանցկացնի

344
Երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ., 17:10
Ռոսեն Բարչովսկին Երևանում մարզչական սեմինար կանցկացնի

Հունիսի 11-ից 16-ը Երևանում կկայանա մարզչական սեմինար, որը կվարի բուլղարացի փորձառու մասնագետ Ռոսեն Բարչովսկին: Սեմինարն անցկացվելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Սեմինարին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող 20-ից ավել մարզիչներ: Սեմինարը թույլ կտա բարձրացնել և զարգացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը:

58-ամյա Ռոսեն Բարչովսկին երկար տարիներ աշխատել է Բուլղարիայի տարբեր տարիքային հավաքականներում և ակումբներում: Նրա գլխավորած ակումբները երկար տարիներ դարձել են Բուլղարիայի առաջնության հաղթող գավաթակիր: Ռոսեն Բարչովսկին բազմիցս ճանաչվել է Բուլղարիայի լավագույն մարզիչ: