Հայտնի են «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի այս տարվա դեսպանները
![]() Մայիսի 28-ին «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում, Հայաստանի Առաջին խմբի առաջնության «Բանանց-2»-«Փյունիկ-2» հանդիպումից առաջ, կայացավ «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի շրջանակներում այս տարվա դեսպանների նշանակման արարողությունը: «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագիծը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված սոցիալական եզակի ծրագիր է, որն իրականացվում է 2013 թվականից։ Ամբողջ աշխարհում ծրագրին աջակցում է ավելի քան 250 հազար մարդ՝ ներառյալ բազմաթիվ հանրահայտ մարզիկներ և մշակութային գործիչներ: Նախագծի նպատակն է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհի տարբեր ազգերի երեխաների միջև հանդուրժողականության և ընկերության սերմանումը: Եվ հետևաբար արդեն իսկ պարզ են դառնում ծրագրի գլխավոր արժեքները՝ ընկերություն, հավասարություն, արդարություն, առողջություն, խաղաղություն, նվիրվածություն, հաղթանակ, ավանդույթներ և պատիվ. Ծրագրի գլխավոր միջոցառումը՝ «Ֆուտբոլը բարեկամության համար» երեխաների միջազգային մրցաշարը միավորում է աշխարհի լավագույն մանկապատանեկան ակումբների 12 տարեկան երեխաներին: Որպես մասնակից երկիր՝ մեր խնդիրը համամարդկային արժեքների տարածումն է երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում: Նրանց համար միջազգային ասպարեզում հանդես գալը երազանքի իրականացում է: Կասկած չկա, որ մասնակցությունն այս ծրագրին կարող է լավ խթան հանդիսանալ երիտասարդ ֆուտբոլիստների կարիերայի առաջխաղացման համար: Այս տարի «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի դեսպաններ նշանակվեցին երգիչ, հաղորդավար և պրոդյուսեր Գրիշա Աղախանյանը, դերասան և հաղորդավար Լևոն Հարությունյանը, երաժիշտ, «Ոսկե դուդուկի» մրցանակակիր Գևորգ Կարապետյանը, նախկին ֆուտբոլիստ և այժմ մարզիչ Արամ Ոսկանյանը, հաղորդավար և պրոդյուսեր Հակոբ Պապիկյանը, նույն ինքը Ժակը և երգչուհի Մերի Քոչարյանը: Հայաստանն առաջին անգամ մասնակցել է այս ծրագրին 2016 թվականին: ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի թիմը առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի 32 երկրների 32 թիմերի շարքում: Այս երեխաները համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղեր են, որոնք 2016թ-ի մայիսի 26-ից 29-ը մասնակցել են ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի միջազգային չորրորդ ֆորումին: 2017-թ-ին Հայաստանն երկրորդ անգամ մասնակցեց այս նախագծին, որտեղ մեր մասնակից Էդգար Ասլանյանի գոլը Բարեկամության մրցաշարում ճանաչվեց լավագույնը: Ս.թ. մարտի 15-ին տեղի ունեցավ հայաստանյան մասնակցի ընտրությունը. վերջինս կատարվեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի 2006 թ. ծնված երեխաների թիմերի հարձակվողների միջից: Ֆուտբոլային ներկայացուցիչ ընտրելիս, բացի ֆուտբոլային հատկանիշներից, կարևորվում են նաև լեզուների իմացությունը և սոցիալապես ակտիվ լինելը: Ուստի ընտրություն անելիս հաշվի առնվեցին բոլոր վերոնշյալ հատկանիշներն ու պահաջները, և Հայաստանի ներկայացուցիչ ընտրվեց «Ակադեմիա 1-06» թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը: Հենց նա էլ կներկայացնի Հայաստանը հունիսի 8-ից 15-ը Մոսկվայում կայանալիք մրցաշարում: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
