Փաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը 13 մեդալով է վերադարձել աշխարհի առաջնությունից
Փաուերլիֆթինգի՝ ուժային եռամարտի Հայաստանի հավաքականը հաջող է հանդես եկել Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցած պաուերլիֆթինգի պատանիների, երիտասարդների, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունում: Մեծահասակների առաջնությունում աշխարհի չեմպիոններ են դարձել Վարազդատ Հակոբյանը (67,5 կգ քաշային կարգ), Արամ Խաչատրյանը (90 կգ քաշային կարգ), Հրաչ Գուլոյանը (100 կգ քաշային կարգ), Նվեր Ղարիբյանը (110 կգ քաշային կարգ): Գոռ Խաչատրյանը (75 կգ քաշային կարգ) դարձել է առաջնության արծաթե, իսկ Արթուր Առաքելյանը (90 կգ քաշային կարգ)՝ բրոնզե մեդալակիր: Երիտասարդների առաջնությունում աշխարհի չեմպիոնի կոչմանն են արժանացել Անդրանիկ Մինասյանը (75 կգ քաշային կարգ) և Դավիթ Ավետիքյանը (90 կգ քաշային կարգ), իսկ Ռոբերտ Օրդինյանը (110 կգ քաշային կարգ) արժանացել է արծաթե մեդալի: Պատանիների հավաքականի անդամներ Ժասմին Հայրապետյանը (56 կգ քաշային կարգ), Դավիթ Պապյանը (44 կգ քաշային կարգ) և Էրիկ Խաչատրյանը (60 կգ քաշային կարգ) դարձել են ոսկե, իսկ Կարեն Առաքելյանը (82,5 կգ քաշային կարգ) արծաթե մեդալակիրներ: Պաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 24 մարզիկներով՝ գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
13829.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
15129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17028.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17524.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13521.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
17220.04.2024, 20:54