«Ցավով ճանապարհեցինք Վենգերին». Մխիթարյան
![]() Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց, որից հետո ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձավ «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը թողած Արսեն Վենգերին և նորանշանակ մարզիչ Ունաի Էմերիին։ «Դժվար էր հրաժեշտ տալ, չնայած որ 6 ամիս եմ աշխատել Վենգերի հետ, բայց կարող եմ ասել՝ տպավորությունները շատ-շատ մեծ էին՝ թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին, ում հետ դեռ չեմ շփվել: Հուսով եմ՝ նա «Արսենալ»-ին նոր բարձունք կբարձրացնի»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը: Խոսելով Լոնդոնի կյանքի մասին՝ Մխիթարյանը նշեց. «Շատ լավ է կյանքը: Բոլորը գիտեն, որ Լոնդոնը յուրահատուկ քաղաք է, տարբերվում է բոլոր քաղաքներից՝ շատ պոզիտիվ է և լավը: Չնայած՝ եղանակը միշտ մռայլ է, բայց դա չի ազդում մարդու հոգեկան վիճակի վրա վրա: Ազատ ժամանակ փորձում եմ հնարավորինս շատ հանգստանալ և ուժերս հավաքել մարզումների համար»։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
