«Իմ պաշտոնանկության 4 տարբերակ կա». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրեր առաջ քաղաքապետարանում արտակարգ հանդիպման է հրավիրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամներին: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իր ձեռքի տակ հայտնված ձայնագրությունից պարզ է դառնում, որ նրանց ներկայացվել է, թե իր պաշտոնանկությանը հասնելու ինչ տարբերակներ կան, ինչին պետք է պատրաստ լինել և ինչից պաշտպանվել: «Հայտնի է, որ թավշյա հեղափոխությունից հետո պարբերաբար հնչում են Երևանի հանրապետական քաղաքապետի հրաժարականի պահանջներ: Այդպիսի պահանջով հանդես էր եկել ավագանու ԵԼՔ խմբակցությունը, պարբերաբար տարբեր բողոքի ցույցեր էին անցկացվում քաղաքապետարանի շենքի մոտ: Տարոն Մարգարյանն, այդուհանդերձ, հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի: Վերոնշյալ հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադառնում է հրաժարականի մասին ստացած «սիգնալներին» ու նշում ուղարկված պատասխան «սիգնալների» մասին: «Որոշակի սիգնալներ արդեն ստացել ենք: Մենք էլ սիգնալներ ենք ուղարկել, որ դա բացառեք ու մոռացեք: Դա չի կարող լինել: Ուղղակի չի կարող լինել: Բայց չի կարող լինելու համար, բնականաբար, «չէ» պատասխանը իրենց բորբոքում է և փորձում են որոշակի քայլեր ձեռնարկել»,- ասում է Տարոն Մարգարյանը ու թվարկում այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել՝ իր պաշտոնանկությանը հասնելու համար»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36