Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆթինգ
Մայիսի 20-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ Դեբեդ գետի մոտ, Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ՝ արագահոս գետով փչովի նավակներով նավարկություն: Ռաֆտինգի մասնակիցները արագահոս Դեբեդ գետով Թումանյան քաղաքի մոտակայքից հասել են մինչև Սանահին կայարան՝ 1 ժամում հաղթահարելով 12 կմ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարությունում մշակված սպորտային զբոսաշրջության հայեցակարգի դրույթների իրականացման գործում կարևորելով մեր երկրի բնական հնարավորությունները (լեռներ, գետեր, կանաչ գոտիներ), նշել է, որ պետք է դրանք օգտագործել էքստրեմալ մարզաձևերը զարգացնելու համար: Մինչ այդ՝ 2017 թվականի աշնանը, Դեբեդ գետի վրա ռաֆտինգ իրականացնելու նպատակով հայ և օտարերկրյա փորձագետների կողմից իրականացվել էր ուսումնասիրություն, և արձանագրվել էր, որ Դեբեդն ունի ռաֆտինգի համար բարենպաստ՝ 4+ աստիճանի բարդություն: |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
47105.05.2024, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15829.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17928.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
18024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14121.04.2024, 16:06