«Ցանկանում եմ որդիս գերազանցի իմ նվաճումները». Արմեն Նազարյան
Սկոպյեում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել է նաև օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ 16-ամյա Էդմոնդ Նազարյանը։ Նա հանդես է եկել Բուլղարիայի դրոշի ներքո։ 45 կգ քաշային կարգում 4 հաղթական գոտեմարտից հետո, եզրափակչում 3:3 հաշվով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Գուրբան Գուրբանովի նկատմամբ և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Հաղթանակից հետո Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է մարզչի հետ հարցազրույցը։ «Սրանից մեծ երջանկություն էլ ինչը կարող է լինել։ Ես օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն եմ և ցանկանում եմ, որ որդիս՝ Էդմոնդը, օլիմպիական չեմպիոնի տիտղոս նվաճի Բուլղարիայի համար և գերազանցի իմ նվաճումները։ Մենք պետք է վերածնենք ըմբշամարտը Բուլղարիայում։ Ես ուզում եմ ոչ միայն որդիս, այլև ուրիշ երեխաներ ոսկե մեդալներ նվաճեն խոշոր մրցաշարերին»,- նշել է Նազարյանը։
|
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
11929.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
13029.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
15028.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17324.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13221.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16820.04.2024, 20:54