«ՈՒԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակ» ակումբի դեմ». Ռուբեն Հայրապետյան
Մայիսի 18-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց «Շիրակ» ակումբի և Արարատ Հարությունյանի բողոքը ՀՖՖ կարգապահական կոմիտեի N17-18-28 արձանագրության և այնտեղ տեղ գտած որոշման դեմ (խմբ՝ խոսքը գնում է «Շիրակ» ակումբին կազմակերպված հանդիպում անցկացնելու կասկածների վերաբերյալ): Նիստից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես և խոստացել էր, հանդիպել է լրագրողների հետ՝ գործի մանրամասներին ծանոթանալու համար։ «Միանգամից ասեմ։ Սա մամուլի ասուլիս չէ։ Եկել եմ հրապարակելու եղած նյութերը։ ՈՒԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակ» ակումբի դեմ։ 15 օրվա ընթացքում որոշում կկայացվի ՈՒԵՖԱ-ի կողմից»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը։ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրել է գործով մի շարք ապացույցներ, հեռախոսազանգի ձայնագրություններ, նամակագրություն և այլն։ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ՝ լրագրողների համար միացվել է ապացույց հանդիսացող ձայնագրությունը՝ ֆուտբոլիստի և մարզչի հեռախոսազրույցը, որն ապացուցում է կաշառք առաջարկելու փաստը։ «Այս ձայնագրությունից անգլերեն հասկացողներն ամեն ինչ հասկացան։ Սրանից հետո ՀՖՖ-ին մեղադրում եք, որ մենք իրավունք չունենք մեր օրինական գործն անելու։ էԼ ասելիք չունեմ»,- նշել է Հայրապետյանը։ |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
13229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
14129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
16428.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17324.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13321.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16920.04.2024, 20:54