«Շանթ Հարությունյանի մտահոգություններն արդարացված են». Ալեք Ենիգոմշյան
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կոչի վերաբերյալ MAMUL.am-ի թղթակիցն այսօր փորձեց կարծիք իմանալ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանից: «Վերջին շրջանում երկրում տեղի ունեցող բոլոր ակցիաներն ու պահանջներն արդարացված են, դրանք բոլորը քաղաքական պատճառներ ունեն, դրանք բնավ արհեստածին չեն: Շանթ Հարությունյանի մտահոգությունները մի կողմից արդարացված են: Այդ ակցիաներն, այո, կարող են չկանխատեսված վնասներ բերել: Ես կարծում եմ՝ բոլոր պահանջները պետք է այնպես ներկայացնել, որ նման իրավիճակներ չստեղծվեն, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել բողոքի ակցիաները. պետք է գիտակցված, հաշվարկված լինեն դրանք»,- ասաց Ա. Ենիգոմշյանը: Հիշեցնենք, որ երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը Վարդաշեն ՔԿՀ-ից դիմել էր ժողովրդին՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության գործողությունները: Նա խնդրել էր 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կուտակված խնդիրների լուծման քայլերը տեսանելի դարձնել ժողովրդին։ |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48