Ռուբեն Հայրապետյանը դիմել է Հայաստանի նոր իշխանություններին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում դիմել է Հայաստանի նոր իշխանություններին։ Նախ հարց հնչեց, առաջ եթե նա խաղերին հրավիրում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա ո՞ւմ է հրավիրելու հիմա։ «Ես որևէ անգամ Սերժ Սարգսյանին անձամբ չեմ հրավիրել ֆուտբոլային հանդիպումներին: Նա ֆուտբոլի մեծ սիրահար է և միշտ մեր ֆուտբոլի կողքին էր: Կարծում եմ՝ նոր իշխանություններն էլ են ֆուտբոլ սիրում։ Բացի այդ, մենք նոր հրավիրված ֆուտբոլիստների հարցում հատկապես ունենք իշխանությունների օգնության կարիքը: Այդ ֆուտբոլիստներին պետք է արագ քաղաքացիություն տալ, անձնագրերի հարցը արագ կարգավորել: Հուսով եմ՝ նոր իշխանությունները ևս սիրում են ֆուտբոլ և կաջակցեն այդ ֆուտբոլիստների քաղաքացիության հարցը լուծելուն»,- Հայրապետյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը: |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
105Երեկ, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15529.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17928.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17924.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14021.04.2024, 16:06