Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Թբիլիսիում գիշերային ակումբներում խուզարկություններից հետո ցույցեր են սկսվել

1225
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 12:10
Թբիլիսիում գիշերային ակումբներում խուզարկություններից հետո ցույցեր են սկսվել

Թբիլիսիում Bassiani և Cafe Gallery գիշերային ակումբներում խուզարկություններից հետո խորհրդարանի շենքի մոտ ցույցեր են սկսվել, հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկությունների համաձայն՝ խուզարկությունները կապ ունեն թմրանյութերի որոնման հետ: Ոստիկանությունը նշել է, որ խուզարկություններից առաջ 3 ամսվա ընթացքում հետաքննություն են վարել, և հատուկ գործողություններն անցկացվել են դատարանի որոշմամբ:

Գիշերային ակումբներում խուզարկությունները բողոքի տեղիք են տվել: Մի քանի հարյուրավոր մարդիկ են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարին հայտնել է, որ 8 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածների թվում է Վրաստանի ընդդիմադիր «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:

Թբիլիսիում գիշերային ակումբներում խուզարկություններից հետո ցույցեր են սկսվել