Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն՝ ուղղված զինվորների ծնողներին
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով դիմեց զինվորների ծնողներին. «Առավոտյան ես հրավիրել եմ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին և թիկունքային ապահովման ներկայացուցչին և մենք քննարկել ենք զինվորների ապահովման խնդիրը: Ես նախկինում խոսել եմ, որ ժամկետային զինծառայողների բազմաթիվ ծնողներ ստիպված են իրենց երեխաներին ուղարկել հիգիենայի պարագաներ, ներքնաշորեր և այլն: Առավոտյան այս հարցը շատ խիստ դրել եմ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առջև: Կարող եմ այսօր պաշտոնապես հայտարարել՝ ժամկետային զինծառայողների մեր հարգելի և սիրելի ծնողներ, դուք առանց այն էլ շատ մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին՝ ձեր զավակներին հայոց բանակ ուղարկելով: Եվ հետևաբար, մեր պետությունը պարտավոր է ձեր զավակներին ապահովել ամեն ինչով՝ սկսած հիգիենիկ պարագաներից, վերջացրած հագուստով և սնունդով: Ես կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել թվարկած բաներն, այն ամենն, ինչ պետությունը պարտավորված է տալ զինվորին: Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ իրենք ապահովված չեն նման բաներով, ասենք՝ ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու պարագա, հագուստ, կոշիկ, ներքնաշորեր, ես ձեզ խնդրում եմ դիմել կոնկրետ ՀՀ վարչապետի աշխատակազմ, կամ որ ավելի լավ է՝ մամուլով հրապարակել ձեր ունեցած խնդիրները՝ նշելով զորամասի համարը և առաջացած խնդիրը: Նաև, եթե սննդի հետ կապված լինեն բողոքներ՝ անմիջապես դիմեք ինձ, գրեք աշխատակազմի պետ Էդուարդ Աղաջանյանին, որ մենք այդ բոլորով զբաղվենք: Եթե ձեր երեխաներն ասում են՝ այսինչ բանը չունենք, ոչ թե նեղություն քաշեք, գնեք ու ուղարկեք, այլ նույն նեղությունը քաշեք, մեզ տեղյակ պահեք, և մենք այդ խնդիրները կլուծենք»: |
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
11511:48Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ
16509:00Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք՝ ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
348Երեկ, 19:54«Շատ հարցեր են կուտակվել». Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն
490Երեկ, 19:18ՀՀ նախագահը մեկնում է ԱՄՆ
354Երեկ, 16:36Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
342Երեկ, 16:00