Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում մասնակցել է Եռատոնի հանդիսավոր քայլերթին
Այսօր՝ մայիսի 9-ին՝ Եռատոնին նվիրված՝ տոնակատարությունները Ստեփանակերտում սկսվել են ավանդական քայլերթով: Ինչպես արդեն հայտնել էինք, տոնի կապակցությամբ Ստեփանակերտ է ժամանել ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի և Հայաստանի պետական ու զինվորական բարձրաստիճան այրերի հետ Վերածննդի հրապարակից հազարավոր քաղաքացիների ուղեկցությամբ քայլել է դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր: Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև տեղի է ունեցել ԱՀ ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը: Ապա երկու հանրապետությունների պետական այրերը բարձրաստիճան այցելել են քաղաք Շուշի, որտեղ ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բերդաքաղաքում մասնակցել են հայկական դրամի թանգարանի բացման արարողությանը, հայտնում է «Արցախպրես»-ը: |
Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
5212:54ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ
7009:18«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով». վարչապետ
90Երեկ, 09:18Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
14230.04.2024, 22:24Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
14829.04.2024, 17:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
22429.04.2024, 08:30