Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Շախմատ. Գևորգ Թադևոսյանը և Իրինա Համբարձումյանը 4-րդն են աշխարհում

436
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 12:00
Շախմատ. Գևորգ Թադևոսյանը և Իրինա Համբարձումյանը 4-րդն են աշխարհում

Իտալիայի Կալյարի քաղաքում ավարտվեցին շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց սիրողական առաջնությունները: Մրցաշարերն անցկացվում էին 3 խմբերով՝ մինչև 2300 վարկանիշ ունեցողներ, մինչև 2000 վարկանիշ ունեցողներ և մինչև 1700 վարկանիշ ունեցողներ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Գևորգ Թադևոսյանը (տղամարդկանց մինչև 2000) և Իրինա Համբարձումյանը (կանանց մինչև 1700):

Մեր երկու պատվիրակներն էլ բավականին հաջող հանդես եկան և մինչև վերջին պահը պայքարում էին մեդալների համար:

Կանանց մինչև 1700 վարկանիշ ունեցողների ենթախմբում Իրինա Համբարձումյանը մրցաշարը մեկնարկեց 4 հաղթանակով, սակայն վերջնամասում կրեց պարտություններ և 5.5 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Տղամարդկանց մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների ենթախմբում հանդես եկող Գևորգ Թադևոսյանը վերջին տուրից առաջ գտնվում էր 3-րդ հորիզոնականում և վերջին պարտիան նույնիսկ ոչ-ոքիով ավարտելու դեպքում կարժանանար բրոնզե պարգևի: Ցավոք, մեր շախմատիստը պարտություն կրեց և գրավեց միայն 4-րդ հորիզոնականը: Ավելացնենք միայն, որ Թադևոսյանը շուրջ 100 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: