Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն
456
Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 22:00
![]() Դաղստանի Կասպիյսկ քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարը շարունակող Հայաստանը ներկայացնող 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում 7։0 հաշվով հաղթելով Սերբիան ներկայացնող Միխեյ Կաջայային։ Նշենք, որ Ալեքսանյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից՝ 9։0 հաշվով հաղթելով Իսրայելի ներկայացուցիչ Ռոբերտ Ավանեսյանին։ Քառորդ եզրափակչում Արթուրը 8։0 հաշվով հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Լաոկրատիս Կեսիդիսին, իսկ կիսաեզրափակչում՝ 9։0 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիան ներկայացնող Մատե Կուոսմանենի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։ Նշենք, որ սա օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի 4-րդ ոսկե մեդալն է՝ Եվրոպայի առաջնությունից։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
