Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ. Մաքսիմ Մանուկյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

912
Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 21:20
Ըմբշամարտ. Մաքսիմ Մանուկյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարը շարունակող Հայաստանը ներկայացնող 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, եզրափակչում 9:0 հաշվով հաղթելով Բելառուսը ներկայացնող Վիկտոր Սասունովսկուն, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ Մանուկյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից՝ տուշեով հաղթելով խորվաթ Բոժո Ստարցևիչին։ 1/4 եզրափակչում Մանուկյանը 5։2 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին, իսկ կիսաեզրափակչում Մաքսիմը 8։0 հաշվով հաղթեց Հունգարիան ներկայացնող Լասլո Շաբոյին և դուրս եկավ եզրափակիչ։

Նշենք նաև, որ սա աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի առաջին չեմպիոնական մեդալն է Եվրոպայի առաջնությունից։