Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» մեդալը նվիրեց Ֆերդինանտ Կարապետյանին՝ հետ վերադարձնելով նրա չեմպիոնական մեդալը

392
Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 21:25
Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» մեդալը նվիրեց Ֆերդինանտ Կարապետյանին՝ հետ վերադարձնելով նրա չեմպիոնական մեդալը

Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանն, ով օրերս ոսկե մեդալ էր նվաճել՝ եզրափակչում հաղթելով ադրբեջանցուն, այսօր հրապարակում իր մեդալը նվիրեց Նիկոլ Փաշինյանին։

«Ժողովուրդ ջան, սիրելի՛ Ֆերդինանտ, ասեմ՝ որ շատ զգացված եմ և շատ ուրախ եմ այս մեդալի համար։ Արդեն մի քանի րոպե ես այս մեդալը կրում եմ, և, հավատացեք, սա իսկապես շատ-շատ հուզիչ և կարևոր պահ է ինձ համար, որ ես կրում եմ Եվրոպայի չեմպիոնի մեդալը։ Բայց ես չեմ կարող սա ընդունել, որովհետև չեմպիոնի մեդալը պետք է կախված լինի չեմպիոնի վզից։ Եվ ես հիմա ձեր բոլորի անունից, հայ ժողովրդի անունից Ֆերդինանտ Կարապետյանին հայտարարում եմ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն։ Եվ ես ուզում եմ Ֆերդինանտին նվիրել «Իմ քայլը» մեդալը»,- նշեց Փաշինյանը՝ Ֆերդինանտի ոսկե մեդալը կախելով վերջինիս վզին և մեդալին կցելով «Իմ քայլը» մեդալը։