Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ. Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

434
Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 20:00
Ըմբշամարտ. Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Պայքարն այսօր շարունակող Հայաստանը ներկայացնող 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ բրոնզե մեդալի համար պայքարում հաղթելով՝ 7:2: Սա Ասլանյանի առաջին մեդալն է մեծահասակների Եվրոպայի առաջնությունից։

Նշենք, որ Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում 5։3 հաշվով հաղթեց սերբ Մատե Նեմեշին, իսկ 1/4 եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովին, ով դուրս եկավ եզրափակիչ՝ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն տալով մեր ըմբիշին։